Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ինչպես կարելի է շատ ուտել և չգիրանալ. 1in.am

Ինչպես կարելի է շատ ուտել և չգիրանալ. 1in.am

Ամերիկացի հետազոտողները պարզել են, թե ինչպես կարելի է ազդել օրգանիզմի կողմից արտադրվող, այսպես կոչված, սպիտակ ճարպի վրա, որի ավելցուկը հանգեցնում է ճարպակալման: Փորձերի արդյունքները հրապարակվել են Cell Metabolism ամսագրում:

Մարդու օրգանիզմում կա 3 տեսակի ճարպ՝ սպիտակ, բեժ և դարչնագույն: Առաջին տիպը անհրաժեշտ է էներգիայի պահպանման համար, սակայն դրա չափազանց մեծ քանակությունը սպառնում է ճարպակալմամբ և դիաբետով: Բեժ ճարպը կարող է վերածվել սպիտակի, ինչն օգտակար չէ առողջության համար: Ճարպի երրորդ տեսակը պատասխանատու է օրգանիզմում ջերմության պահպանման համար և կապ ունի քաշի հետ:

Բջիջների միտոքոնդրիումները պատասխանատու են բեժ ճարպի սպիտակի վերածվելու համար, որից հետո օրգանելլաները քայքայվում են: Համապատասխան գեների վերահսկողության միջոցով միտոքոնդրիումների քայքայումը դադարեցնելու դեպքում օրգանիզմում պահպանվում է նյութափոխանակության բարձր մակարդակը, և ճարպակալում տեղի չի ունենում՝ ցույց են տվել լաբորատոր մկների վրա կատարված փորձերը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. scienceblog.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ